Իսկանդարյան. Լուրջ հայտ ներկայացրած ուժ չեմ տեսնում
Քաղաքագետ Ալեքսանադր Իսկանդարյանն այս պահին չի տեսնում որևէ ուժ, որը լուրջ հայտ է ներկայացրել խորհրդարանական ընտրություններում վերցնելու ձայների 54 տոկոսը:
«Ծրագրային ելույթով այս պահին հանդես է եկել միայն Տեր-Պետրոսյանը, այլ ծրագրային բաներ ես չեմ տեսել»,-ասաց նա:
Իսկանդարյանի կարծիքով, այս պահին Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լուրջ մրցակից չունի:
«Եթե մեկ ու կես ամսում հրաշք չպատահի»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ այս անգամ էլ հետընտրական ճգնաժամ է սպառնում:
«Անպայման լինելու է: Անպայման ինչ-որ մեկը հայտարարելու է, որ ոչ թե 3 տոկոս է հավաքել, այլ 150 տոկոս»,-ասաց նա:
Իսկանդարյանի խոսքով, խորհրդարանում մեծամասնություն է կազմելու ՀՀԿ-ն, ևս մի քանի ուժ կընդգրկվի:
«Ես պատկերացում ունեմ, թե ովքեր առավել մեծ հնարավորություն ունեն ԱԺ-ում ընդգրկվելու, ովքեր՝ ոչ: Բայց չասեմ, քանի որ առաջևում դեռ պայքար կա»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան