Իրանահայ բուժքույրը ճանաչվել է 2016 թ. Իրանի օրինակելի բուժքույր
Սպահանի «Ալ-զահրա» ուսուցման և բժշկական կենտրոնի (ICU) բաժանմունքում աշխատող հայ բուժքույր Անահիտ Փիլոսյանը, Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպության (سازمان نظام پرستاری) կողմից ճանաչվել է որպես իրանական 1395 թվականի (մեկնարկել է 2016 թվականի մարտի 20-ին) օրինակելի բուժքույր` մասնագիտական բարձր հմտությունների, հիվանդների նկատմամբ ցուցաբերած հոգատարության և աշխատանքում դրսևորած պարտաճանաչության ու բծախնդրության համար:
norjugha.ir կայքը գրում է, որ Անահիտ Փիլոսյանը ծնվել է 1976 թվականին, Ահվազում, ուր և ապրել է մինչև իր ամուսնանալը` 2000 թվականը: Նա իր դպրոցական կրթությունն ստացել է Ահվազի հայոց ազգային «Քարուն» տարրական և «Րաֆֆի» ուղեցույց և պարսկական «Եֆաթ» միջնակարգ դպրոցներում:
Այնուհետև ընդունվել է Ահվազի Ազատ համալսարան: Նա աշխատանքի է անցել «Ալ-զահրա» հիվանդանոցում` 2001 թվականից և մինչև օրս անդամակցում է Սպահանի հիվանդապահության համակարգի կազմակերպությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը