Լևոն Զուրաբյանը ներկայացրեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ցուցակները
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Հայաստանի Ժողովրդական» կուսակցության դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակում երկրորդ համարն է Ստեփան Դեմիրճյանը, երրորդ՝ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյան, Դավիթ Մաթևոսյան, Ստեփան Մինասյան: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Նա ներկայացրեց համամասնական ցուցակի մինչև 22 համարն ընդգրկված թեկնածուներին, որոնց թվում են նաև Մյասնիկ Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արման Մուսինյանը:
Դաշինքի տարածքային ցուցակում 133 թեկնածու է ընդգրկված:
«Կենտրոնում ճակատամարտ գնալու եմ ես: Այստեղ ռեկորդ ենք սահմանել, ունենք 14 թեկնածու, որից 8 կին է», -ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ այսօր ժամը 15:00-ից հետո դիմումը կներկայացնեն ԿԸՀ:
Լ. Զուրաբյանը լինելու է ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ընտրական շտաբի ղեկավարը, իսկ ՀԺԿ գործադիր վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը լինելու է ՀԺԿ ներկայացուցիչը համատեղ շտաբում:
Լ. Զուրաբյանն ասաց, որ իրենց ցուցակներում ներկայացված են ինչպես երիտասարդներ, այնպես էլ փորձառու մարդիկ՝ նախկին քաղաքապետներ, պատգամավորներ, գործող չորս պատգամավոր, ազատամարտիկներ, ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ:
«Ինը քաղբանտարկյալ ունենք մեր ցուցակում: Սա պարծենալու առիթ է, այն մարդիկ են, ովքեր իրենց սկզբունքի համար գնացել են, պայքարել են մինչև վերջ, հիմա էլի պայքարում են»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Նա նշեց, որ պատկառելի ցուցակ են ստեղծել, պատրաստ են մտնել մարտի մեջ. «Մարտունակ բանակ է, կարող է լուրջ արդյունքներ գրանցել: Անցնում ենք ագրեսիվ, կրեատիվ, լուրջ քարոզարշավի, որի նպատակն է Հայաստանը տանել զարգացման ուղղով: Մենք կառանձնանաք նրանով, որ կներկայացենք ոչ այնքան ցանկություններ, ինչքան կոնկրետ, ռեալիստական լուծումներ»:
ՀԺԿ-ից Ս. Մինասյանն ասաց, որ առաջնությունը տրվել է վարկանիշով անձանց, այդ իսկ պատճառով ցուցակներում ՀԱԿ անդամներն ավելի շատ են:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան