Կառավարությունը հաստատեց` Երևանի ավագանու ընտրությունը կանցկացվի մայիսի 14-ին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Երևանի ավագանու ընտրությունը 2017 թվականի մայիսի 14-ին նշանակելու մասին որոշման նախագիծը: Նախագիծը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
««Երևանի ավագանու հերթական ընտրություն նշանակելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով սահմանված Երևանի ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման հանգամանքով և բխում է ՀՀ ընտրական օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջից»,-նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին