«Ասել եմ ժողովրդական ընդունելի մի դարձվածք». Բաղդասարյանը՝ կաշիները քերթելու մասին
«Մենք մտավախություն չունենք: Մենք արդեն շուրջ երկու տարի է, ինչ այդ անունով ենք հանդես գալիս: «Հայկական վերածնունդ»-ը բավարար ընկալելի է և հասկանալի է հասարակության համար»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց «Հայկական վերածնունդ»-ի նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ թե արդյոք մտավախություն չունեն, որ ընտրություններին հասարակությունը փնտրելու է «Օրինաց երկիր» անունը, ոչ թե «Հայկական վերածնունդ»-ը։
Անդրադարձ եղավ նաև փետրվարի 11-ին կայացած կուսակցության համագումարին՝ մասնավորապես Բաղդասարյանի և Բիշարյանի ելույթներին։
«Ես խոսել եմ իմ թիմակիցների հետ և ուղղակի ասել եմ ժողովրդական ընդունելի մի դարձվածք՝ «կաշիներդ քերթելու եմ», ինչին հաջորդեցին ջերմ ծափահարություններ: Ես խոսել եմ իմ թիմի, իմ զորքի հետ»,-նշեց նա։
Ինչ վերաբերվում է Հեղինե Բիշարյանին, որը պատրաստ էր հանել նաև մրցակիցների աչքերը, կուսակցության նախագահն ասաց, որ դա ոչ գրավոր, էմոցիոնալ ելույթ էր. «Մենք դրա մեջ վատ բան չենք տեսնում: Դա ուղղված չէ նրանց դեմ, որոնք մեր դեմ կխոսեն, այլ մարդկանց, որոնք խոսում են մեզ թաղելու և մեր հասցեին այլ անբարո արտահայտությունների մասին»:
Հարակից հրապարակումներ`
- «Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
- «Հայկական վերածնունդ»-ի ռեյտինգային թեկնածուները
- Կաշիներդ քերթելու եմ, եթե լավ չաշխատեք. Արթուր Բաղդասարյան
- «Իմ մատներով կհանեմ նրանց աչքերը». Բիշարյան
- Մարգարյան. Ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
- Արթուր Բաղդասարյան. Մեր ծրագրերը Հայաստանը դուրս են բերելու խորագույն փոսից
- Ռուզաննա Ալեքսանյան. Չարենցավանի կառույցից «Հայկական վերածնունդ»-ը պատրաստվում է լքել ավելի քան 100 մարդ
- «Հայկական վերածնունդ»-ն ընտրությունների գնում է վստահ. Մհեր Շահգելդյան
- Է. Առաքելյան. «Հայկական վերածնունդ»-ը կներկայացնի բավականին հետաքրքիր ծրագիր
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան