Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի. Գագիկ Ծառուկյան
«Ես ասել եմ՝ պատրաստակամ ենք, ձեռքներս ծալած չենք կարող նստել այս կարևորագույն պրոբլեմները, խնդիրները լուծելու, որ փոքր-ինչ հնարավորություն տանք ազգին ոտքի կանգնել», -այսօր «Ծառուկյան» դաշինքի հանդիպումից հետո Մոսկվա կինոթատրոնում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Լրագրողի հարցին, թե Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ ինքը չի ողջունում Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն արյդոք ազդեցություն կունենա՞ նրա վրա, ԲՀԿ նախագահը արձագանքեց. «Ես չգիտեմ, դա գնացեք ժողովրդին հարցրեք, ձեր ցավը տանեմ։ Ծառուկյանը ոնց որ անկեղծ, մաքուր հավատարիմ եղել է իր թիմին, իր ժողովրդին...Ծառուկյանը իր ժողովրդի պատիվը բարձր պահով մարդ ա»։
Մյուս հարցին, թե նախագահի այդ հայտարարությունը նրան հետ չի՞ պահելու, Ծառուկյանը պատասխանեց. «Նախագահը մեր երկրի նախագահն է, դա իր մոտեցումն է, իր ցանկությունն ա, իր որոշումն ա։ Ես իմ թիմին էլ եմ ասել՝ ոչ միայն նախագահին, այլ ցանկացած կուսակցության, որևցե մեկին վիրավորել, նեղացնել, ցեխ շպրտել չպետք ա լինի։ Դա թույլ մարդն ա անում»։
Հայաստանի նախկին վարչապետ, նախկին ՀՀԿ-ական Հովիկ Աբրահամյանի մասին հարցին ի պատասխան Ծառուկյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանը ԲՀԿ-ի կողքին չի։ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ ասել ա, դուք պարոն Հովիկ Աբրահամյանին ձեր հարցերը տվեք»։
Դիտարկմանը, թե քաղաքական ուժերի միջև լայն համաձայնություն չստացվեց և մեծ դաշինք չկայացավ, Ծառուկյանն ի պատասխան ասաց, որ իր ցանկությունը եղելէ համախմբել դաշտը։
«Եթե բանակցություններում ընդհանուր համաձայնության չենք եկել, ոչ մեկը մեղավոր չի», -հավելեց Ծառուկյանը։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է «Ծառուկյան» դաշինքի ցուցակի առաջին 10-յակը
- Ցուցակները կհրապարակվեն, կտեսնեք. Ծառուկյան
- Հովիկ Աբրահամյանի որդին կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքով
- Նաիրա Զոհրաբյանը չխոսելու ուխտ է արել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին