Արմեն Ամիրյանը ունի նոր մտքեր և դրանք կհայտնի քարոզարշավի ընթացքում
«Օրենքով սահմանված կարգով, ինչպես օրենքն է նախատեսում, կգնամ արձակուրդ», -այսօր կառավարույան նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է նախընտրական շրջանում մեկնել արձակուրդի։
Հիշեցնենք՝ Արմեն Ամիրյանը Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակում է։
Խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք կառավարության մասին հարցին ի պատասխան Ամիրյանն ասաց. «Եթե Հանրապետականը լինի մեծամասնություն, ձևավորի կառավարություն, ապա, անշուշտ, մեզ տրվելու է հնարավորություն վարչապետ Կարեն Կարապետյանի թիմով շարունակելու արդեն սկսված ծրագրերը»։
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ նախարարները ընդգրկվեցին Հանրապետականի համամասնական ցուցակի առաջնային հորիզոնականներում, Ամիրյանն ասաց, որ դա կուսակցության որոշումն է ու հավելեց. «Կարծում եմ ճիշտ որոշում էր»։
Նաև ասաց, որ իր ներկայությունը համամասնական ցուցակում իր կարծիքով դրական ազդեցություն կունենա ընտրարշավի արդյունքների վրա։
Հարցին, թե ինքը Հանրապետականում նոր մարդ է ի՞նչ նոր մտքեր է պատրաստվում ներմուծել կուսակցություն, Ամիրյանը պատասխանեց. «Թույլ տվեք նոր մտքերը հայտնել արդեն քարոզարշավի ընթացքում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան