Հաղպատում Սայաթ Նովայի թանգարան կկառուցվի
Հայաստանի մշակույթի նախարարությունն ունի որոշման նախագիծ, որի համաձայն Հաղպատում մոտ ապագայում Սայաթ Նովայի թանգարան կկառուցվի։ Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
«Ունենք 17 ներդրումային ծրագիր, որի մեծ մասն արդեն մեկնարկել է և առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում իրականություն կդառնան։ Բայց դրանց վրա յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ամիս ավելանում են նոր գաղափարներ», -նշեց Ամիրյանը։
Հարցին, թե նախընտրական շրջանը հնարավո՞ր է ազդի ներդրումային ծրագրերի վրա, առկախի դրանք, նախարարը պատասխանեց.
«Չեմ կարծում, որովհետև կա աշխատակազմ, կան մարդիկ, կան ՊՈԱԿ-ներ, որոնք համաձայն պետական ծրագրերի, հանձնարարականների աշխատում են, և ներդրումային ծրագրերի մեծ մասը մասնավոր հատվածի հետ համագոծակցության արդյունք է, իսկ մասնավորը շահագրգռված է շատ արագ իրականացնել դրանք»։