«Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնին անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրվել
Կառավարությունը որոշել է հետ վերցնել «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Կենտրոն համայնքի Աբովյան փողոցում գտնվող տարածքը և 10 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Երվանդ Մանարյան» ՓԲԸ-ին՝ «Ագուլիս» մանկական տիկնիկային թատրոնի գործունեությունն իրականացնելու նպատակով:
«Երվանդ Մանարյան« ՓԲԸ-ի նպատակն է վերաբացել վաստակաշատ ու սիրված արտիստ Երվանդ Մանարյանի ստեղծած և շուրջ 30 տարի գոյատևած «Ագուլիս» մանկական թատրոնը, թատերական ներկայացումների, մշակութային ժամանցի միջոցով նպաստել ազգային և համամարդկային արժեքների ստեղծմանը, զբաղվել մանուկների գեղագիտական դաստիարակությամբ, ինչպես նաև բարձրացնել մանուկների հայրենասիրական ոգին:
Համաձայն ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է 5 տարում տարածքի բարելավման նպատակով կատարել 1 մլն ՀՀ դրամի ներդրում, յուրաքանչյուր տարի՝ 200 000 ՀՀ դրամի չափով: