«Հայկական վերածնունդ»-ի համամասնական ցուցակը կգլխավորի Արթուր Բաղդասարյանը
«Ընտրություններին ներկայանալու ենք որպես մեկ քաղաքական կազմակերպություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
Նա տեղեկացրեց, որ իրենց ընդհանուր ցուցակը՝ համամասնական և տարածքային միասին բաղկացած է 300 հարյուր հոգուց, որը Ընտրական օրենսգրքի թույլատրելի շեմն է. «Համամասնականի մեջ մտնում են 136 հոգի, տարածքայինում՝ 164»:
«Հայկական վերածնունդի» նախագահը ներկայացրեց իրենց համամասնական ցուցակի առաջին 15 անդամներին: Առաջին յոթնյակում են Արթուր Բաղդասարյանը, Մհեր Շահգելդյանը, Հեղինե Բիշարյանը, Հովհաննես Մարգարյանը, Էդգար Առաքելյանը, Մարինե Քոչարյանը, Արթուր Միսակյանը:
Նա հավելեց, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության կարգախոսն է «Քվեարկիր հանուն վերածնունդի»:
«Հայկական վերածնունդի» նախագահը ներկայացրեց իրենց համամասնակ ցուցակի առաջին 15 անդամներին՝ Արթուր Բաղդասարյան, Մհեր Շահգելդյան, Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան, Իշխան Խաչատրյան, Էդգար Առաքելյան, Մարինե Քոչարյան, Արթուր Միսակյան, Խանիկ Պետրոսյան, Արմեն Հարությունյան, Լիանա Մանուկյան, Գարսեվան Սաղաթելյան, Լևոն Դոխոլյան, Հունան Պետրոսյան, Գառնիկ Ղազարյան:
Կենտրոն, Էրեբունի տարածքում կուսակցությունն ունի 13 տարածքային թեկնածու, 14-ը Մալաթիա-Սեբաստիայում, 13-ը՝ Նոր Նորք և Քանաքեռ-Զեյթունում և 14-ը՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն հատվածներում:
Ըստ մարզերի՝ կուսակցությունը Շիրակում ունի 15 տարածքային թեկնածու, Լոռիում՝ 15, Արմավիրում` 15, Արարատում՝ 14, Սյունիքում և Վայոց Ձորում 10, Արագածոտնում` 7, Տավուշում 7, Գեղարքունիքում` 12:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին