Ցուցակի 11-րդ տեղը Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է. Արմեն Մարտիրոսյան
Րաֆֆի Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի 11-րդ տեղում է իր ցանկությամբ։ Այդ մասին այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում առաջադրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն մարտիրոսյանը, որը նույն դաշինքի 2-րդ տեղում է՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից հետո։
«Րաֆֆի Հովհաննիսյանը համոզված է, որ 11-րդ տեղը ևս անցողից տեղ է և այդ թիվը իր նախընտրած թիվն է եղել», ներկայացրեց Մարտիրոսյանը։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ դաշինքի համամասնական ցուցակի 2-րդ հորիզոնականում ինքն է, Մարտիրոսյանը պատասխանեց. «Կուսակցության փոխնախագահը ես եմ, «Բարև Երևան»-ի ցուցակը ես եմ գլխավորել։ Արտառոց ոչինչ չկա, կարծում եմ»։
Նշենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին 11 թեկնածուներն են՝
1. Սեյրան Օհանյան (անկուսակցական)
2. Արմեն Մարտիրոսյան («Ժառանգություն»)
3. Վարդան Օսկանյան («Համախմբում»)
4. Էլինար Վարդանյան («Համախմբում»)
5. Վահագն Հովհաննիսյան («Ժառանգություն»)
6. Անդրանիկ Թևանյան («Համախմբում»)
7. Ստեփան Մարգարյան («Համախմբում»)
8. Սուսաննա Մուրադյան («Ժառանգություն»)
9. Գեղամ Նազարյան («Համախմբում»)
10. Գառնիկ Սահակյան («Ժառանգություն»):
11. Րաֆֆի Հովհաննիսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան