Արսեն Վենգեր. «Սարսափելի արդյունք է»
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը «Բավարիայից» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 1։5 հաշվով կրած պարտությունիղց հետո նշել է, որ իր թիմը խնդիրներ ունի՝ կապված խաղի կազմակերպման հետ։ Մարզչի խոսքերով՝ արդյունքը սարսափ է ներշնչում։
«Տարօրինակ խաղ էր... Լավ անցկացրեցինք առաջին հանդիպումը, ընդմիջումից առաջ երկու լավ պահ չիրացրեցինք։ Սակայն հետո երկրորդ կեսում 4 րոպեի ընթացքում 2 գնդակ ընդունեցինք սեփական դարպասը,- Վենգերի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։- Նման կարճ ժամանակահատվածում 2 գոլը չափազանց է։ Անհրաժեշտ է ամեն ինչ մանրակրկիտ ուսումնասիրել։ Կարծում եմ՝ այստեղ կարելի է խոսել և մեր տրամադրվածության, և խաղի կազմակերպման առումով առկա խնդիրների մասին։ Բայց չէ՞ որ մինչ այդ ամեն ինչ վերահսկողության տակ էր։
Սակայն գլխավոր խնդիրներն սկսվեցին երրորդ գոլից հետո։ Կազմակերպումն իսպառ անհետացավ։ Կոսելնի՞ն։ Դե, իհարկե, կուզեի, որ նա մնար խաղադաշտում։ Այսպես թե այնպես, պետք է հաշտվենք այս պարտության հետ։ Սարսափելի արդյունք է։ Վերջին 25 րոպեն իսկական մղձավանջ էին։ Մենք ուղղակի պատասխան չունեինք»։