Արցախը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքների դիտորդական որևէ առաքելություն չի գործում. Ռուբեն Մելիքյան
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այսօր ելույթով է ունեցել մարդու իրավունքների ոլորտում եվրոպական հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների առջև։
Իր ելույթում Մելիքյանն անդրադարձել է Արցախի Հանրապետությունում մարդու իրավուքների ընդհանուր վիճակին, ինչպես նաև ներկայացրել իր վերջին զեկույցը, որն անդրադառնում է 2016թ․-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի իրականացրած վայրագություններին։
«Մարդկանց չի կարելի զրկել հիմնարար իրավունքներից անկախ այն հանգմանքից, թե քաղաքական ինչ կարգավիճակ ունի այն տարածքը, որտեղ նրանք ապրում են», - հայտարարել է Մելիքյանը՝ հավելելով, թե մարդու իրավունքները հանդիսանում են բացարձակ արժեք և անկարելի է խտրականությունը որոշակի խմբերի համար։
Մելիքյանի խոսքով, Բրյուսելում վերջին օրերին ունեցած իր հանդիպումներում եվրոպական կառույցների տարբեր ներկայացուցիչներ կիսել են այդ մոտեցումը։
Իր խոսքում Արցախի օմբուդսմենը կարևորել է Եվրոպայի ներգրավածությունն Արցախում՝ հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղը միակ վայրն է Եվրոպայում, որտեղ մարդու իրավունքների դիտորդական որևէ առաքելություն չի գործում։
«Համագործակցությունը չի ենթադրում լոկ պաշտոնականակ մակարդակով, այլև քաղաքացիական հասարակության մակարդակով։ Մենք բաց ենք եվրոպական հասարակական կամզակերպությունների հետ նմանօրինակ համագործակցության ձևաչափեր մշակելու համար», - հայտարարել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը՝ վկայակորեչով Արցախում տեղական կազմակերպությունների հետ հաջողված համագործակցության օրինակը։
Անդրադառնալով 2016 թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմին, Մելիքյանն ընդգծել է, թե պատերազմը միայն քաղաքական խնդիր չէ, այլ ուղղակիորեն առնչվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։
«Մեր իրականացրած հարցումները վկայում են, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության գերակշռող մեծամասնության համար անվտանգությունն հանդիսանում է թիվ մեկ առաջնահերթությունը։ Այսպիսով՝ ապրիլյան պատերազմը նախևառաջ անվտանգության մասին է, որն էլ իր հերթին երախշավորվում է մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար դրույթներով», -ասել է Մելիքյանը։
Ռուբեն Մելիքյանի ելույթին հաջորդել է հարց ու պատասխան եվրոպացի իրավապաշտպանների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան