«Երրորդ հանրապետություն»-ը չի մասնակցի ընտրություններին
«Երրորդ Հանրապետություն» կուսակցության մամլո ծառայությունը տարածել է պարզաբանում առաջիկա ընտրություններում «Երրորդ Հանրապետություն» կուսակցության մասնակցության մասին, որտեղ ասված է.
«Հունվարի 17-ին ստորագրված Օսկանյան –Դալլաքյան- Սարգսյան հուշագրի շրջանակներում «ԵրրորդՀանրապետություն» կուսակցության կողմից համագործակցության դադարեցման մասին փետրվարի 13-ին կուսակցութան նախագահ Վիկտոր Դալլաքյանի հայտարարությունից հետո, «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունը չի դիմել որևէ դաշինքի կամ կուսակցության՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին միասնաբար մասնակցելու հարցով, իսկ ինքնուրույն մասնակցելն այս պարագայում անիրատեսական է:
Տեղեկացնենք նաև, որ ի տարբերություն լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի, «Երրորդ Հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը չի պատրաստվում աղմկահարույց բացահայտումներ անել:
Հաջողություն ենք մաղթում առաջիկա ընտրությունների բոլոր մասնակիցներին: Այնպես որ, հանգիստ եղեք, մենք հանգիստ ենք, մենք լավ ենք, դուք լավ լինեք»:
Հարակից հրապարակումներ`
- Վիկտոր Դալլաքյանը ապացույցներ է հրապարակելու Օսկանյանի դաշինքի հետ Քոչարյանի կապի մասին. «Ժամանակ»
- Դալլաքյան. Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակում առաջին տասից յոթը «Համախմբում»-ից են
- Դալլաքյան. Սեյրան Օհանյանի հետ պայմանավորվածությունները տեղի չեն ունեցել
- Դալլաքյան. Եղել են ստվերային պայմանավորվածություններ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները