
Դաշնակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակները
Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած ժամանակացույցի համաձայն Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը ներկայացրեց առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Փաստաթղթերը ԿԸՀ ներկայացրին կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված երիտասարդ թեկնածուներ Հայկ Առաքելյանը և Վահագն Մատինյանը։
Թեկնածուներից փաստաթղթերը ընդունեցին ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ մյուս անդամները։
Նշենք, որ Դաշնակցություն կուսակցության կարգախոսը ընտրություններում լինելու է հետևյալը՝ «Նոր սկիզբ, արդար Հայաստան»։