Ստեփան Դեմիրճյանը ոչ թե բանակցություններ, այլ հանդիպումներ է ունեցել այլ ուժերի հետ. Ս.Մինասյան
«Ապատեղեկատվություն է այն, թե ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը բանակցություններ է վարել այլ քաղաքական ուժերի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԺԿ գործադիր վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը:
Նա նաև նշեց, որ Ս. Դեմիրճյանը ոչ թե բանակցություններ, այլ հանդիպումներ է ունեցել այլ ուժերի հետ, որոնք եղել են ոչ Դեմիրճյանի նախաձեռնությամբ, այլ այն ուժերի, ովքեր ցանկացել են ՀԺԿ-ի հետ որոշակի քայլեր քննարկել: Ս. Մինասյանի փոխանցմամբ, այդ հանդիպումներին Ս. Դեմիրճյանը մշտապես նշել է, որ ՀԱԿ-ի հետ է հանդես գալիս ՀԺԿ-ն, չի ցանկանում փոխել կուրսը:
Ասուլիսին ներկա ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ հաստատում է այն, որ ՀԱԿ-ՀԺԿ հարաբերությունները բաց են, վստահելի:
«Որևէ խոսակցություն, իբրև բանակցություններ են եղել ինչ-որ մեկի թիկունքում, աբսուրդ է»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին