Լամ. «Երկրորդ խաղակեսը զարմանալի էր»
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը մեկնաբանել է «Արսենալի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղը, որում նրա թիմը հաղթել է 5։1 հաշվով։
Լամը մասնակցել է ողջ հանդիպմանը՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ։ Նրա փոխանցումից օգտվել է Տյագո Ալկանտարան։ Մյունխենցիները 4 գոլ հենց երկրորդ խաղակեսում խփեցին։
«Մինչև 30-րդ րոպեին մեր դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածը լավ էինք խաղում, իսկ հետո թուլացանք մինչև ընդմիջում,- Լամի խոսքերը մեջբերել է football.ua-ն։- Երկրորդ խաղակեսը զարմանալի էր։ Մենք լավ էինք վերահսկում գնդակն ու իրացրեցինք մեր պահերը։ 5։1 հաշվով հաղթանակը պետք է որ բավարար լինի պատասխան հանդիպումից առաջ»։