
Տեխնիկական սարքերի գործարկման համար ԿԸՀ-ին հատակցվեց 30 մլն դրամ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացրեց 30 մլն դրամ: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Գումարը տրամադրվում է ապրիլի 2-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրությունների ընթացքում ընտրողների ինքնությունը ստուգող տեխնիկական սարքերի ստացման, պահեստավորման, պահեստային տարածքում դրանց կոմպլեկտավորման, համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողովներ և հետպահեստային տարածք տեղափոխման, պահեստային տարածքում սարքերի տեխնիկական սպասարկման աշխատանքները կատարելու նպատակով»,- ասաց նախարարը: