«Անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում». ԿԸՀ ներկայացան կոմունիստները
Հայաստանի Կոմունիստական կուսակցության համամասնական ցուցակը կգլխավորի Տաճատ Սարգսյանը, երկրորդ տեղում է Վազգեն Սաֆարյանը, ապա` Գագիկ Մանուկյանը, Մառա Շահինյանը, Համլետ Դանիելյանը:
Ընդհանուր առմամբ, կոմունիստներն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրին 173 թեկնածուից կազմված համամասնական ցուցակ։
Հայաստանի Կոմկուսի ներկայացուցիչ Գեղամ Գալստյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ գալիս են միմիայն հաղթելու նպատակով և պետք է խմբակցություն ունենան խորհրդարանում, որ երկիրը դուրս բերեն «թանձր մառախուղից»։
«Այդ մենք էինք, որ աղքատ երկիրը դարձրեցինք հարուստ, շենացող երկիր, այդ հարուստ երկիրը հանձնեցինք Լևոն Տեր-Պետրոսյանին ու նրա տղաներին, որոնք հետագայում դարձան Ալի Բաբան ու քառասուն ավազակները»,- նշեց Գալստյանը։
Նա նաև ներկայացրեց իրենց կարգախոսը՝«Մեր կարգախոսն է` անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղինակ Շուշանյանը ԿԸՀ էր եկել ծաղկեփնջով
- ԿԸՀ փաստաթղթերը ներկայացրեց «Ծառուկյան» դաշինքը
- ԿԸՀ են եկել ՀՀԿ-ի ներկայացուցիչները
- ԿԸՀ փաստաթղթեր ներկայացրեց նաև «Ելք»-ը
- Դաշնակցությունը ԿԸՀ ներկայացրեց ընտրական ցուցակները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան