Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր սպանության համար շատ ուժեղ թույն է օգտագործվել
Հյուսիսային Կորեայի նախագահի եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ժամանակ Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի օդանավակայանում օգտագործվել է ցիանական կալիումից շատ ուժեղ թույն։ Այդ մասին պարզ է դարձել դատաբժշկական փորձաքննության արդյունքներից,: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը, հղում անելով nst-ին:
Մահացածի դիակի դատաբժշկական փորձաքննությունն իրականացվել է չնայած Հյուսիսային Կորեայի կողմից պնդումներին, որ նման բան չարվի։ Բացի այդ, ըստ աղբյուրի, Կուալա Լումպուրում մտադիր են Կիմ Չեն Նամի մարմինը չտրամադրել Փխենյանին։
Միաժամանակ, նշվում է, որ Մալայզիայում կալանավորվել է 45-ամյա Կիմ Չեն Նամի սպանության մեջ կասկածյալներից երկրորդը։
The Daily Mail-ը հրապարակել է սպանության մեջ կասկածվող կանանցից մեկի լուսանկարը, որը սևահեր երիտասարդ աղջիկ է։ Հագին եղել է սպիտակ մարզական վերնահագուստ՝ «LOL» գրությամբ, կարճ կապույտ կիսաշրջազգեստ։ Արտաքինից նա երևում է որպես ուղևոր և կասկածելի ոչինչ չի երևում։ Իր համախոհների հետ միասին նա Կիմ Չեն Նամին վնասազերծելու համար օգտագործել է թաշկինակ՝ թունավոր նյութով պատված։
Սպանության ձեռագիրը կասկածներ չի թողում, որ սպանության կասկածյալներին երկար ժամանակ նախապատրաստել են։ Պահանջվել է հինգ վայրկյան Հյուսիսային Կորեայի առաջնորդին սպանելու համար։ Նախաքննության տվյալներով, կանանցից մեկը հետևից բռնել է Կիմ Չեն Նամի դեմքից՝ թունավոր թաշկինակը քցկելով նրա բերանը, իսկ այդ ժամանակ մյուս աղջիկը թունավոր նյութով սրսկում է կատարել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում