Կոմկուսը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ
Հայաստանի կոմունիստական, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական և «Կանայք հայոց աշխարհի» կուսակցությունները, «Արդյունաբերությունում աշխատողների հանրապետական ճյուղային կոմիտե», «Ապրանք արտադրողների միություն», «Խարիզմա», «Վրացահայերի ակումբ» և այլ հասարակական կազմակերպությունները միասին կմասնակցեն ապրիլին նախատեսված խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրել է Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Վազգեն Սաֆարյանը:
«Դաշինք չի լինի, կմասնակցենք Հայաստանի կոմունիստական կուսակցության ցուցակով»,- մանրամասնել է Սաֆարյանը:
Թերթի փոխանցմամբ՝ ցուցակի առաջին համարում լինելու է Հայաստանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան