Ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն երեխաներ ունեցող ուսանողները՝ վարձի փոխհատուցման համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը փոխհատուցում է ՀՀ պետական բուհերի բակալավրիատի առկա ուսուցման վճարովի համակարգում (բուհ ընդունվելու պահից սովորել են առկա համակարգում) սովորող, երկու կամ ավելի երեխա ունեցող, 36 տարին չլրացած ուսանողների ուսման վարձը։
Հիմնադրամի մամուլի ծառայության հաղորդմամբ, ուսանող-ծնողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 2-ը:
Հայտատուները պետք է ներկայացնեն՝
• Դիմում (լրացվում է տեղում)
• Անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճենը
• Մեկ լուսանկար (3x4)
• Ուսանողական տոմսի պատճենը
• Ստուգման գրքույկի պատճենը՝ հաստատված դեկանի կողմից
• Տեղեկանք բուհից (պարտադիր պետք է նշված լինի առկա և վճարովի համակարգում սովորելու փաստը, ուսման վարձի չափը, ուսանողն օգտվում է բուհում գործող զեղչից, թե ոչ (զեղչից օգտվելու պարագայում անհրաժեշտ է նշել նաև զեղչված գումարի չափը)
• Երեխաների ծննդյան վկայականների պատճենները
• Փոխանցման հաշիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները