Հովիկ Աբրահամյանի որդին կառաջադրվի «Ծառուկյան» դաշինքով
Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքի կազմում։ Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց հենց ինքը՝ Արգամ Աբրահամյանը։
«Այո, առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով, Արարատի տարածաշրջանում», -հայտարարեց Աբրահամյանը։
Առավել մանրամասն հարցերի նա չպատասխանեց՝ խոստանալով այսօր հանդես գալ հայտարարությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան