Նաիրա Զոհրաբյանը չխոսելու ուխտ է արել
«Այսօր մինչև 18։00-ն ինձանից որևէ պատասխան չեք ստանա՝ ինչքան էլ հարցը այս կամ այն շարադասությամբ տաք։ Համարեք, որ ես ուխտ եմ արել չխոսել դաշինքի, ցուցակի, ցուցակում ներկայացված որևէ անձի մասին», -այսօր Մոսկվա կինոթատրոնում հայտարարեց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանա անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով Ծառուկյանի կողմից ղեկավարվելիք հնարավոր դաշինիքում ներկայացված ուժերի մասին հարցին։
Նա ասաց, որ ինքը մինչև այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից առաջադրումների համար սահմանված ժամկետի ավարտը՝ 18։00-ն, ոչինչ չի ներկայացնելու Ծառուկյան դաշինքի մասին։
Նկատենք, որ մինչ այժմ պաշտոնապես հայտարարվել էր, որ Ծառուկյան դաշինքի մաս են կազմելու «Առաքելություն», «Ալյանս» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Դաշինքը հուշագիրը ստորագրելու է այսօր, փակ ռեժիմում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան