Ռոման Պոլանսկին ցանկանում է վերադառնալ ԱՄՆ
Ռեժիսոր Ռոման Պոլանսկին ծրագրում է վերադառնալ ԱՄՆ, որպեսզի փակի 13-ամյա աղջկա բռնաբարության դեպքով հարուցված քրեական գործը: Լենտա.ռու կայքը, հղում անելով TMZ-ին, գրում է, որ այս մասին ասել է կինեմատոգրաֆիստի փաստաբանը:
Նա խնդրել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանին ներկայացնել Պոլանսկու գործով դատախազի վկայության պատճեն: Փաստաբան Բրաունը կարծում է, որ գաղտնի ապացույցները հաստատում են ռեժիսորի այն հայտարարությունը, որ նա դատարանի հետ գործարքի է գնացել: Այդ պայմանավորվածության համաձայն Պոլանսկին պետք է բանտում անցկացներ 48 օր՝ 1977 թվականին 13-ամյա աղջկան բռնաբարելու համար:
TMZ-ի տեղեկատվության համաձայն, Պոլանսկին բանտում անցկացրել է 42 օր, որից հետո ազատ է արձակվել: Ավելի ուշ դատավորը հրաժարվել է այդ պայմանավորվածությունից և հայտարարել դատախազին, որ ռեժիսորին պետք է դատապարել 50 տարով: Դրանից հետո Պոլանսկին փախել է ԱՄՆ-ից:
ԱՄՆ-ում Պոլանսկուն մեղադրում են 1977 թվականին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: Դատախազների տվյալներով, ռեժիսորը աղջկան տվել է շամպայն և թմրադեղ, ինչից հետո բռնաբարել է նրան: Պոլանսկին իրեն ճանաչել է մեղավոր, պայմանավորվածության շրջանակում համաձայնվել է բանտի հիվանդանոցում ենթարկվել հոգեբուժական փորձաքննության: Բայց նա փախել է երկրից՝ հասկանալով, որ դատարանը կարող է հրաժարվել գործարքից:
Հարակից հրապարակումներ`
- Ռոման Պոլանսկին գլխավորելու է «Սեզար» կինոմրցանակի հանձնման արարողությունը
- Ոչինչ չակնկալելով՝ Ռոման Պոլանսկին արժանացել է «Սեզար» մրցանակի
- Ռ. Պոլանսկին իր ձեռքով ստացավ իր մրցանակը
- Ռոման Պոլանսկին մեղադրվում է ևս մեկ բռնաբարության գործով