Տյագո Ալկանտարա. «Առաջին խաղակեսում բոլորը հասկանում էին, որ խփել է պետք»
«Բավարիայի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան «Արսենալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 5։1 հաշվով տոնած հաղթանակից հետո նշել է, որ երրորդ գոլն իրենց օգնել է թեթևանալ։ Նրա խոսքերով՝ դա օգնել է, որպեսզի նոր գոլեր ծնվեն։
«Մենք, բնականաբար, շատ գոհ ենք։ Առաջին խաղակեսում արձանագրված 1։1 հաշվից հետո բոլորն էլ հասկանում էին, որ պետք է գոլ խփենք։ Երբ հաշիվը 3։1 դարձավ, վերջապես թուլացանք։ Արդյունքում ևս 2 գոլ խփեցինք, որոնք վճռորոշ նշանակություն կունենան Լոնդոնում կայանալիք պատասխան խաղում»,- Ալկանտարայի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։