Բլերը փորձել Է բրիտանացիներին հակառակը համոզել Brexit-ի հարցում
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերը հանդես է եկել ելույթով՝ փորձելով հակառակը համոզել բրիտանացիներին, որոնք հանրաքվեում քվեարկել են Եվրամիությունից երկրի դուրս գալու օգտին,-գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բլերի խոսքով՝ մարդիկ իրենց ձայները Brexit-ի օգտին են տվել՝ չիմանալով դրա իսկական պայմանների մասին:
Նա հայտարարել է, որ ներկայիս իշխանությունների կողմից անցկացվող քաղաքականությունը հանգում Է «Brexit` ամեն գնով» կարգախոսին:
«Մեր խնդիրն է՝ ըմբռնման համար պարզ ձևով հաշվարկել, թե Brexit-ի գործընթացը ինչ իրական վնաս կբերի մեր երկրին ու մեր քաղաքացիներին, և աջակցություն գտնել անդունդի եզրին ներկա վիճակից ելք գտնելու համար»,-ասել է նախկին վարչապետը:
Բլերը նշել է, որ թեև ինքն ընդունում է անցյալ տարվա հունիսյան քվեարկության արդյունքները, բայց առաջարկում է մեկ անգամ ևս ուսումնասիրել ընդունված որոշումը:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանական պառլամենտը հաստատել է Brexit-ի մասին օրենքը երրորդ ընթերցմամբ
- Բրիտանական խորհրդարանը քվեարկել է Brexit-ի գործարկման օգտին
- Բրիտանիայի կառավարությունը կհրապարակի Brexit-ի ծրագրով Սպիտակ գիրք
- Brexit-ի մասին համաձայնագիրը կդրվի խորհրդարանի քվեարկությանը
- «Brexit-ի աջակից լինելը ﬔզ համար հիմարության գագաթնակետն է». ԵՄ-ում ԱՄՆ դեսպան
- Բրիտանացի շեֆ խոհարարը Brexit-ի հետևանքով վեց ռեստորան է փակում
- Warner Bros.-ը նախատեսում է կատակերգություն նկարահանել Brexit-ի մասին
- Brexit բառն ընդգրկվել է Օքսֆորդի բառարանում
- Brexit-ի հետևանքով Բրիտանիան միլիոնատերերի է կորցրել
- Էրդողանը ԵՄ-ին սպառնացել է «Brexit»-ի նման հանրաքվեով
- Բրիտանական խորհրդարանականները Brexit-ի երկրորդ հանրաքվե են պահանջում