Լիոնել Մեսսին շարունակում է բանակցությունները
«Բարսելոնը» չի շտապի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ պայմանագրի ստորագրման գործում։ Այս մասին տեղեկացնում է sport.ru-ն։
Օրերս կատալոնյան ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0։4 հաշվով զիջել է ՊՍԺ-ին։ Որոշ ԶԼՄ-ներ ենթադրում էին, որ այդ անհաջողությունը կատալոնցիների ղեկավարությանը կստիպի վճռորոշ քայլեր կատարել Մեսսիի հետ բանակցություններում, ում գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ. ամառը։ Այդուհանդերձ, ակումբում հանգիստ կապ են պահպանում ֆուտբոլիստի հոր հետ և չեն ցանկանում, որպեսզի Լիոնելի հետ նոր պայմանագրի ստորագրումը դիտվի որպես Փարիզում կրած խոշոր հաշվով պարտությունից ուշադրությունը շեղելու փորձ։
Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա արգենտինացին անցկացրել է 19 խաղ, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։