Կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա. Վազգեն Սաֆարյան
«Մենք նախընտրական ծրագիր ունենք, թեզիսները կան, մոտ ժամանակներս միասին կոնֆերանս կանցկացնենք և կներկայացնենք մեր ծրագրերը»,-այսօր լրագրողների հետ հանդիմանը հայտնեց Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցության նախագահ, ՀԿԿ համամասնական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Վազգեն Սաֆարյանը:
Նա շեշտեց, որ կոմունիստների նկատմամբ հանրային պահանջ կա, որպեսզի նրանք ավելի ակտիվ և ներկայացված լինեն Ազգային ժողովում։
«Այսօր ԱԺ-ում չկա մի քաղաքական ուժ, որը խոսի ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրների արմատական վերափոխման մասին, յուրաքանչյուրը փորձում է իր համար լրացուցիչ դիվիդենտներ ձեռք բերել։ Մենք խոսելու ենք տնտեսական քաղաքականության մեջ արմատական փոփոխություններ մտցնելուց։ Մենք հանդես ենք գալու պետական միջամտության ավելի մեծացման օգտին, պետությունը պետք է կառավարի և կարգավորի տնտեսությունը, պետություն-մասնավոր գործընկերությունը մեզ համար պետք է լինի գլխավոր գործառույթը։ Մեր հիմնական ուշադրությունը դարձնելու ենք գյուղատնտեսության ու արդյունաբերության խնդիրների վրա»,-մանրամասնեց Սաֆարյանը։
Նրա խոսքով՝ իրենք և արմատական, և պատասխանատու ընդդիմություն են և իրենց նախընտրական քարոզարշավի ժամանակ ցույց են տալու՝ ինրչպիսին է եղել Խորհրդային Հայաստանը։
ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը ևս նշեց, որ իրենց ծրագրի հիմնական հարցը լինելու է տնտեսությանը զարկ տալը։
«Բանկային սիստեմի վրա խիստ հսկողություն պետք է սահմանել, բանկերը պետք է ոչ թե ժողովրդին գցեն խիստ ծանր վիճակի մեջ, այլ նպաստեն տնտեսության զարգացմանը։ Պետք է ստեծել խոշոր կոլեկտիվ տնտեսություններ, մանր հողերով տնտեսությունը չի զարգանա։ Կրթական համակարգը նույնպես մեր ծրագրային առաջնահերթություններից է, որ նախարարը եկավ այս համակարգի վրա կարծես թե փորձեր արեց»,-ասաց Սարգսյանը։
Նա հավելեց նաև, որ իրենց երկու՝ Հայաստանի կոմունիստական և Հայաստանի առաջադիմական կոմունիստական կուսակցությունների միջև երբևէ հակասություններ չեն եղել, միակ խնդիրը եղել է այն, որ չեն միավորվել մեկ կուսակցությունում, ինչը, կարծում է առաջիկայում կիրականացնեն։
Հարակից հրապարակումներ`
- Ես զարմանում եմ այսօրվա ստեղծված քաղաքական դաշտի վրա. Տաճատ Սարգսյան
- «Անպայման խմբակցություն ունենալ խորհրդարանում». ԿԸՀ ներկայացան կոմունիստները
- Կոմկուսը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան