Դավիթ Հարությունյանը՝ ՍԴ նախագահ դառնալու մասին. Ցանկություն չունեմ
Պրակտիկորեն անհնար է, ավելին՝ ես նման ցանկություն չունեմ: Անդրադառնալով իր՝ ՍԴ նախագահ նշանակվելու մասին լուրերին լրագրողների հետ զրույցում ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Անդրադառնալով ընտրություններից հետո գործադիր մարմնում լինելու հարցին, Հարությունյանն ասաց, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում կուսակցությունը կքննարկի ու որոշում կկայացնի:
Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակում իր ու այլ նախարարների ընդգրկված չլինելուն, ապա Հարությունյանն ասաց. «Կուսակցությունը քննարկում է, թե ում է նպատակահարմար գտնում տեսնել Ազգային Ժողովում, հանգել են հետևյալ եզրակացության՝ երեք գործող նախարար պետք է լինեն ցուցակում, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք ներկայացված են լինելու ԱԺ-ում»:
Ինչ վերաբերում է հարցին, որ տարիներ շարունակ «Սաս» սուպերմարկետների սեփականատեր Արտակ Սարգսյանը ԱԺ-ում մի խոսք չի ասել, բայց կրկին ցուցակում է հայտնվել, նախարարն արձագանքեց.
«Գիտեք, կա նման մոտեցում, ժողովրդավարությունը չի լուծում բոլոր խնդիրները, բայց ավելի լավ լուծում մենք չունենք, քան ժողովրդի ընտրությունը: Ժողովուրդը պետք է ընտրի, եթե ժողովուրդը ընտրի, ապա կարծում եմ, ձեր համար կարևոր կլինի ժողովրդի ընտրությունը, ոչ թե ձեր անձնական կարծիքը այս կամ այն թեկնածուի վերաբերյալ»,-ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյան. Քվեարկության օրվա վերաբերյալ որոշում պետք է կայացնեն գրանցված կուսակցությունները
- Դավիթ Հարությունյան. Ապրիլի 2-ին շտկված կլինի ամեն ինչ
- Հրանուշ Հակոբյանը, Գագիկ Բեգլարյանն ու Դավիթ Հարությունյանը չեն ընդգրկվել ՀՀԿ ցուցակում. ՀԺ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին