Մխիթարյանը թեթև մրսել է
Ժոզե Մոուրինյոն պատմել է, որ Հենրիխ Մխիթարյանը «Սենթ Էթիենի» հետ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի առաջին հանդիպմանը չի մասնակցել թեթև մրսածության պատճառով։
«Թեթև խնդիրներ կան՝ կապված Ռունիի, Կարրիկի և Մխիթարյանի հետ,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է manutd.ru-ն։- Առավոտյան Միկին մրսած վիճակում եկավ մարզաբազա։ Մյուս խաղացողներն առողջ են ու լավ մարզավիճակում են գտնվում»։
Մարզչական շտաբը հույս ունի, որ Մխիթարյանը, ով 2016 թ. նոյեմբերից հետո խփել է 5 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում ու 5 անգամ ճանաչվել հանդիպման լավագույն խաղացող, կարող է մասնակցել «Բլեքբեռնի» հետ գավաթային խաղին։