Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել
Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո ընտրությունների հետ կապված քննարկումները ակտիվորեն շարունակվում են: Պատրիարքի ընտրությունների անցկացման հետ կապված առաջին անգամ հավանական օր է նշվել:
«Ակոս»-ի փոխանցմամբ, նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել հոգևոր ներկայացուցիչների և համայնքի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ, որի արդյունքում ընտրությունների անցկացման վերաբերյալ նախնական արձանագրություն է ստորագրվել և համաձայնություն կայացվել:
Հաշվի առնելով, որ պատրիարքի ընտրությունների խնդիրը անորոշություն և հակամարտության մթնոլորտ է ստեղծում, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մինչև ընտրությունների անցկացումը խաղաղ միջավայրի ապահովման ուղղությամբ արձանագրություն են ստորագրել:
Ըստ դրա՝ փետրվարի 17-ին կայանալու է տեղապահի ընտրություն, իսկ հաջորդ օրը տեղապահի կողմից հրավիրվելիք հոգևոր խորհրդի անդամներից ու համայնքային առաջնորդներից կազմված 15 հոգանոց ընտրական հանձնաժողով է ձևավորվելու, որն էլ ընտրությունների անցկացման համար նամակ է ուղարկելու Ստամբուլի նահանգապետարան:
Արամ Աթեշյանը մինչև ընտրությունների անցկացումը շարունակելու է մնալ փոխպատրիարք՝ չմիջամտելով ընտրական գործընթացին: Որպես ընտրությունների անցկացման հավանական օր նշվել է մայիսի 28-ը:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսի Պատրիարքի ընտրությունները կկայանան մայիսի 28-ին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը
- Թուրքական կայքն անդրադարձել է Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղված իրավիճակին
- Որոշվել է կազմակերպել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում