Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի համակրանքն այս պահի դրությամբ մեր ուղղությամբ է. «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք
«Սամվել Բաբայանը մեծ ներդրում ունի Հայաստանի, Արցախի պետականության կառուցման մեջ, չի կարող անտարբեր լինել երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների նկատմամբ»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:
Նրա խոսքով, Ս. Բաբայանը համակրանք ունի որոշ քաղաքական ուժերի նկատմամբ:
«Ակնհայտ է, որ Սամվել Բաբայանի համակրանքն այս պահի դրությամբ մեր ուղղությամբ է: Երբ վերջնական դիրքորոշում ունենա քաղաքական ուժերի նկատմամբ, ինքը պետք է հայտարարի, բայց այսօր այդ մարդու համակրանքը տարբեր պատճառներով այս դաշինքի կողմն է»,- ասաց նա:
Ասուլիսին ներկա դաշինքի անդամ Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքի ձևավորման, ցուցակների կազմման, ծրագրերի իրականացման առումով գործում են ինքնուրույն, դաշինքի անդամ կազմակերպությունների, կուսակցությունների ղեկավարների հետ միասին:
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Բաբայանի ցուցակում եղել է նաև Ալբերտ Բազեյանի անունը. «Հրապարակ»
- Սամվել Բաբայան. Ես եմ ցուցակը տվել, բա ո՞վ, հարևա՞նը
- Բանակցային խմբում Սամվել Բաբայանը որևէ դեր չի ունեցել. Վարդան Օսկանյան
- Սեյրան Օհանյանը՝ Սամվել Բաբայանի հետ ունեցած հարաբերությունների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին