Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ հանդիպումը
«Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը վնասվածք է ստացել «Նապոլիի» հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում, որում մադրիդյան թիմը հաղթել է 3։1 հաշվով։ Հանդիպման 71-րդ րոպեին «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը նրա փոխարեն խաղադաշտ է մտցրել Պեպեին։
Բժշկական հետազոտությամբ պարզվել է, որ Ռամոսն աջ ազդրի վնասվածք ունի։ Այդ վնասվածքի պատճառով իսպանացի ֆուտբոլիստը կարող է բաց թողնել «Էսպանյոլի» հետ Պրիմերայի առաջիկա հանդիպումը, որը կկայանա փետրվարի 18-ին։ Այս մասին հայտնում է sport.ru-ն։
Ավելացնենք, որ «Նապոլիի» ու «Ռեալի» պատասխան խաղը տեղի կունենա մարտի 7-ին, Նեապոլում։