Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով. Սեյրան Օհանյան
«Այդ տեղեկությունները, որոնք կան այսօր լրատվական դաշտում, իրականությանը չեն համապատասխանում: Միայն մեկ ճիշտ բան կա, որ Վահագնի թաղամասում իրոք Վահագն Հովնանյանը, կարծեմ, 2008 թվականին ինձ նվիրել է մեկ հողակատոր, որն այլևս իմը չէ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակում առաջին տեղը զբաղեցնող Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով Բագրևանդ և Վահագնի թաղամասերում առանձնատներ,իսկ Սայաթ Նովա փողոցում շինություն ունենալու մասին հարցին, մասնավորապես ի՞նչ միջոցներով է դրանք ձեռք բերել այն դեպքում, երբ զբաղեցրել է միայն պետական պաշտոն:
Նա նշեց, որ այսօր Վահագնի թաղամասում բնակվում է վարձով:
Ասուլիսին ներկա արտաքին գործերի նախկին նախարար, դաշինքի անդամ Վարդան Օսկանյանն ասաց, որ Վ.Հովնանյանի նվերի հետ կապված կարող է վկայել. «Այդ ժամանակ Վահագն Հովնանյանն ինձ անձամբ ասել է, որ ուզում է Սեյրան Օհանյանի ծառայությունը գնահատած լինելու համար հողակտոր նվիրել նրան: Ես ողջունել եմ»: