Հայաստանում զենքով հարց լուծելու տարբերակն անընդունելի է. Օհանյան
«Իմ գնահատականը նույնն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով հարցին, թե «Սասնա ծռեր»-ի գործողությունների նկատմամբ այն ժամանակ, երբ նախարար էիք, և այսօր, հայացքների տարբերություն կա՞, գնահատականներ փոխվե՞լ են:
Նրա խոսքով, բոլորն էլ գիտակցում են, թե ինչու այդ տղաները գնացին այդ գործողություններին. «Երկրի ներսում տիրող իրավիճակը, բարոյահոգեաբական մթնոլորտը, անհավասարությունը, անարդարությունը մղել են այդ տղաներին, գնալ դրան»:
Միաժամանակ նա նշեց, որ դեմ է այդպիսի գործողություններին. «Հայաստանում, մի այնպիսի երկրում, որտեղ մշտական պայքար է եղել, մարտական գործողություններ, կորուստներ ենք ունեցել, զենքով հարց լուծելու տարբերակն անընդունելի է»:
Ս. Օհանյանը նշեց, որ իրենց կողմից մանրակրկիտ քննվելու է, անհրաժեշտության դեմում իրենց թիմում գտնվող իրավաբանների կողմից համապատասխան գնահատական է տրվելու:
«Այդպիսի գործողություններին կարող ենք տալ միայն ու միայն իրավական գնահատական»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան