ՀՀ ԱԺ պատվիրակությունը դիտորդական առաքելությամբ կմասնակցի Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին
Արցախի Հանրապետությունում կայանալիք սահմանադրական հանրաքվեի նախապատրաստմանն ու անցկացմանը դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար փետրվարի 19-21-ը Ստեփանակերտ կգործուղվի ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, պատվիրակության կազմում են ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Լյովա Խաչատրյանը, Կարեն Շախմուրադյանը, Վահրամ Մկրտչյանը, Ալեքսանդր Արզումանյանը, ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Հարակից հրապարակումներ`
- Արցախում հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին
- ԼՂՀ ԱԺ-ն հանրաքվեի կդնի Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին