Փետրվարի 8-ին վիրավորված Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ
Փետրվարի 8-ին հակամարտ զորքերի շփման գծի (Մարտակերտ) ուղղությամբ հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող Կորյուն Կիրակոսյանի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ զինծառայողը վիրավորվել է գլխի շրջանում, փետրվարի 9-ին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխվել է Երևան:
«Կարևորը` բացասական տեղաշարժ չկա: Հրաշք է, որ նման ծանր վիրավորումից հետո նա ողջ է մնացել»,- ասաց հոսպիտալի պետը՝ հավելելով, որ զինծառայողին վիրահատել են Մարտակերտի զինվորական հոսպիտալում, իսկ երկրորդ անգամ՝ Երևանի զինվորական հոսպիտալում:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, մահացու վիրավորում էր ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1979թ. ծնված Գեղամ Հենրիկի Մանուկյանը: Նույն օրը հակամարտ զորքերի շփման գծի մեկ այլ (Մարտակերտ) ուղղությամբ ժամը 12:00-ի սահմաններում, կրկին հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, ծանր վիրավորում էր ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1988թ. ծնված Կորյուն Կամոյի Կիրակոսյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մարտակերտում վիրավորված զինվորին տեղափոխում են Երևան
- Հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել, մեկ այլ զինծառայող ծանր վիրավորվել. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան