ՔԱԳՎ . «Պատրաստվում ենք դիմավորել ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիներին»
Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր հանդիպել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Սահմանապահ զորքերի ներկայացուցիչներին:
Վարչության մամուլի ծառայության փոխանցմամբ, քննարկման ընթացքում անդրադարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ներքին անձնագրերով առաջիկայում ՀՀ տարածք մուտք գործելու ընթացքում հանդիպող հնարավոր խնդիրներին, վերջիններիս լուծման տարբերակներին:
Սահմանապահ զորքերի ներկայացուցիչները նշել են, որ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների սահմանային անցման կետերը տեխնիկապես պատրաստ են ընդունել ՌԴ քաղաքացիներին, որի համար կատարվել են համապատասխան ծրագրային փոփոխություններ և այժմ գտնվում են ավարտական փուլում:
ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Սահմանապահ զորքերի ներկայացուցիչների կողմից բարձրացված խնդիրների շուտափույթ լուծմանը:
Հարակից հրապարակումներ`
- Oտարերկրացիների ներքին անձնագրերը Հայաստանում կդիտարկվեն որպես անձը հաստատող փաստաթուղթ
- Ռուսաստանի քաղաքացիները Հայաստան կարող են այցելել ներքին անձնագրերով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան