«Տնտեսական ազատության ինդեքս 2017»-ում Հայաստանը 21 կետով բարելավել է դիրքերը
Տնտեսական ազատության 2017 թվականի ինդեքսով Հայաստանը180 երկրների շարքում 70.3 միավորով զբաղեցնում է 33-րդ տեղը՝ ընդգրկվելով Առավելապես ազատ երկրների խմբում: Այս մասին տեղեկանում ենք The Heritage Foundation-ի հրապարակած զեկույցից:
Նախորդ տարվա արդյունքների համեմատ Հայաստանը դիրքը բարելավվել է 21 տեղով՝ Եվրոպայի խմբում ընդգրկված 45 երկրների ցանկում զբաղեցնելով 19-րդ տեղը, միևնույն ժամանակ պահպանելով առաջատար դիրքեր ԱՊՀ երկրների շարքում:
Սեփականության իրավունքների բաղադրիչով արձանագրվել է միավորի 35.5-ով առաջընթաց, իսկ Կառավարության ինտեգրվածության մակարդակով` 6.4-ով, ինչը լավագույն արդյունքն է ԱՊՀ երկրների ցանկում:
ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը առաջատար է նաև ներդրումային, գործարար, ֆինանսական ազատությունների բաղադրիչներով:
Տարածաշրջանում Հայաստանը իր վարկանիշով զիջում է միայն 13-րդ հորիզոնականը զբաղեցնող Վրաստանին: