«Ֆիրդուսի գավաթ» մրցաշարը հատեց հասարակածը
Իրանում շարունակվող «Ֆիրդուսի գավաթի» խաղարկությունը հատեց հասարակածը: Երեկ տեղի ունեցան մրցաշարի 5-րդ և 6-րդ տուրերի պարտիաները: 5-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Սլովակիան ներկայացնող Միլան Պաչերից, իսկ Հրայր Սիմոնյանն առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող Անդա Սաֆրանսկայի նկատմամբ: 6-րդ տուրում Գաբուզյանը հաղթանակ տոնեց Իրանի ներկայացուցիչ Կիան Մաշմուլի նկատմամբ, իսկ Սիմոնյանը պարտվեց վրացի գրոսմայստեր Մերաբ Գագունաշվիլուն: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը։
6-րդ տուրից հետո 5,5-ական միավոր վաստակած 9 շախմատիստ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 5 միավոր և առաջատարներից հետ է մնում կես միավորով, իսկ Հրայր Սիմոնյանն ունի 4,5 միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան