Կավազաշվիլին կարծում է, որ BBC-ի ֆիլմից հետո կարող է «ԱԱ-2018»-ի զանգվածային բոյկոտ սկսվել
ԽՍՀՄ հավաքականի նախկին դարպասապահ Անզոր Կավազաշվիլին շեշտել է, որ ռուս ֆանատների մասին BBC-ի ֆիլմն իսկական կեղտ է։ Նա միևնույն ժամանակ չի բացառել, որ այդ պատկերը կարող է ստիպել ազգային թիմերին՝ բոյկոտելու աշխարհի 2018 թ. ֆուտբոլի առաջնությունը։
«Մասնատված-միացված Հին աշխարհն իր ղեկավարներով ամեն բան անում է, որպեսզի նսեմացնի մեր երկրին։ Նրանք մոռացել են, որ Ռուսաստանը միշտ օգնել է իրենց։
Այս պահին, քաղաքականությունից բացի, ինչպե՞ս կարելի է հարվածել մեր պետությանը։ Իհարկե, դա սպորտն է։ Նրանք ուզում են բարձրացնել համաշխարհային հասարակական կարծիքը, ցուցադրեն հավաքած ողջ կեղտը և ասեն. «»Ո՞ւմ եք վստահում։ Ինչպե՞ս կարող եք գնալ այդ վայրենի ռուսների մոտ, երբ նրանք եկան Ֆրանսիա ու ծեծեցին մեր ամենաազնիվ երկրպագուներին՝ անգլիացիներին»։ Սակայն անգլիացիներն առաջինն են ուժ գործադրել։ Իսկ հիմա ստացվում է, որ օրենքի ենթականեր են։
BBC-ի ֆիլմն ամենաիսկական կեղտ է։ Ես ենթադրում եմ, որ այդ աժիոտաժը կարող է հանգեցնել այն բանին, որ որոշ երկրներ բոյկոտեն առաջնությունը։ Օրինակ՝ անգլիացիները կարող են ասել. «Մենք չենք մասնակցի»։ Նրանց կարող են միանալ գերմանացիներն ու ավստրալացիները։ Կարող է բոյկոտի ալիք սկսվել։ Բայց մենք պետք է ամուր լինենք ու հաղթահարենք բոլոր խնդիրները։
Իհարկե, երկրպագուները երկրպագուներ են։ Ինչ-ինչ աննշան միջադեպեր կարող են առաջանալ, բայց դա ոչ մի դեպքում չի խոսում այն մասին, որ ամեն ինչ կվերածվի գլոբալ նախճիրի։ Մենք կարող ենք կարգ ու անվտանգություն ապահովել»,- Կավազաշվիլիի խոսքերը մեջբերել է sport.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում