Զինծառայող Գուրգեն Սարգսյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր. Արամ Ասատուրյան
Այս տարվա հունվարին մարտական հերթապահության ժամանակ հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորված պայմանագրային զինծառայող Ալեքսեյ Ավանեսյանի առողջական վիճակը գնահատվում է բավարար: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
Հոսպիտալի պետի խոսքերով՝ պայմանագրային զինծառայողն ապաքինման փուլում է, նրան արդեն տեղափոխել են հիվանդասենյակ:
Նշենք, որ Ալեքսեյ Ավանեսյանը վիրավորվել է ստորին վերջույթներից, նրա ստորին վերջույթը ամպուտացրել են: Զինծառայողի վիրահատությունն այնպես է արվել, որ հետագայում պրոթեզավորեն:
Ինչ վերաբերում է հունվարի 16-ին գլխի շրջանում հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գուրգեն Սարգսյանի առողջական վիճակին, Արամ Ասատուրյանը հայտնեց, որ նրա առողջական վիճակն այս պահին շարունակում է մնալ ծայրահեղ ծանր՝ որոշակի բացասական դինամիկայով: «Զինծառայողը միացված է արհեստական ապարատին»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ նախնական քննության տվյալներով՝ ժամկետային զինծառայող, շարքային Գուրգեն Հարությունի Սարգսյանը գլխի շրջանում հրազենային վիրավորում է ստացել հունվարի 16-ին՝ ժամը 23:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս՝ կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Արցախից Երևան տեղափոխված 2 զինծառայողի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր է
- Կրտսեր սերժանտը կալանավորվել է՝ ժամկետային զինծառայողին վիրավորելու համար
- Շարքային զինծառայողը վիրավորվել է կրտսեր սերժանտի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով
- Զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով զինծառայողը վիրավորվել է. ԼՂՀ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա