Դավիթ Հարությունյան. Ապրիլի 2-ին շտկված կլինի ամեն ինչ
Ապրիլի 2-ին շտկված կլինի ամեն ինչ, ազդանշանն էլ կլինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով փետրվարի 12-ին Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցում իրականացնող տեխնիկական սարքավորումների փորձարկման ընթացքում գրանցված խնդիրներին ու թերություններին:
Դ. Հարությունյանը նշեց, որ նախապես փորձարկում նախատեսված չէր, սակայն սարքավորումներ պատրաստող ընկերությանը խնդրել էին մի փոքր խմբաքանակ ավելի շուտ պատրաստել՝ հետագայում հնարավոր խնդիրներից զերծ մնալու համար: Փորձարկման արդյունքում եկել են եզրահանգման, որ շտկումների կարիք կա:
Նախարարը հիշեցրեց, որ կրկնաքվեարկության ժամանակ պետք է կարմիր նշան հայտնվի, եթե ընտրողն այդ տեղամասում գրանցված չէ, ապա՝ դեղին նշան:
«Պարզ դարձավ, որ այդ նշանները պետք է խոշորացվեն, որպեսզի դիտորդները, վստահված անձինք կարողանան միանգամից նկատել»,-ասաց նա:
Դիտորդներն առաջարկել են կարմիր լույսի դեպքում նաև ազդանշան լինի, մոտավորապես ոստիկանական ավտոմեքենայի ազդանշանային ձայնի նման:
«Եղել է դեպք, երբ սարքավորումը չի կարողացել ավտոմատ կարդալ անձնագրի կամ նույնականացման քարտի համարը՝ լինում են մաշված, խազերով կամ վնասված: Այս պարագայում պետք է այդ տվյալները մուտքագրել ստեղնաշարով: Այս պարագայում էլ առաջարկություն եղավ ոչ ցայտուն ազդանշան լինել»,-ասաց Հարությունանը:
Նրա խոսքով, այս պահին աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ: Եղել են մանր խնդիրներ, որոնց մասին բարձրաձայնել են հանձնաժողովի անդամները՝ հերթերից խուսափելու համար:
«Ծրագրային պարզեցման խնդիր ենք դրել մի շատ դեպքերում, այն ինչ հնարավոր է կյանքի կոչել, անպայման կանենք»,-ասաց նա, հիշեցնելով, որ փորձարկման ժամանակ ծրագրային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չէին:
«Այս պահին ենթադրում ենք, որ լուրջ խնդիր չենք ունենա»,-ասաց նա:
120 վերապատրաստված դասախոսներ ուսուցում կկազմակերպեն 6 հազար մասնագետների համար բոլոր մարզերում:
Հարակից հրապարակումներ`
- Ինչպես է ընթանում Սոմյոնովկայում ընտրական սարքերի փորձարկումը
- Դավիթ Հարությունյանը խոստանում է նկատված թերությունները շտկել մինչև խորհրդարանական ընտրություններ
- ՏԻՄ ընտրություններում փորձարկվում են ԱԺ 2017թ. ընտրության սարքերը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին