Մխիթարյանը վատառողջ է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե Եվրոպա լիգայի խաղարկության 1/16-րդ եզրափակիչ փուլի «Սենթ Էտյենի» հետ երեկ կայացած հանդիպումն ինչու է բաց թողել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Ռունին և Քերիկը վնասվածքներ ունեն: Հենրիխ Մխիթարյանը վատառողջ վիճակում է ժամանել մարզաբազա», - ասել է Մոուրինյոն և ավելացրել, որ ֆուտբոլիստի հետ լուրջ ոչինչ չի պատահել և նա պատրաստ կլինի «Բլեքբերնի» հետ կիրակի օրը կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի հանդիպմանը:
Հիշեցնենք, որ ֆրանսիական թիմի հետ խաղում մանկունյանցիները հաղթեցին 3:0 հաշվով: «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: