«Ակոս». Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին
Նախօրեին Պոլսի Հայոց պատրիարքարանում հոգևոր ներկայացուցիչների և համայնքի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ հրավիրված հավաքի շրջանակում պատրիարքի ընտրություններ անցկացնելու վերաբերյալ պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի և Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանի միջև ստորագրված արձանագրությունը Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից կասեցվել է: Գրում է «Ակոս»-ը:
Ըստ աղբյուրի, Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն ու Հոգևոր խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը հրավիրվել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին:
Ավելի վաղ նույն աղբյուրը գրել էր, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել հոգևոր ներկայացուցիչների և համայնքի ազդեցիկ դեմքերի մասնակցությամբ, որի արդյունքում ընտրությունների անցկացման վերաբերյալ նախնական արձանագրություն է ստորագրվել և համաձայնություն կայացվել:
Հաշվի առնելով, որ պատրիարքի ընտրությունների խնդիրը անորոշություն և հակամարտության մթնոլորտ է ստեղծում, պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանն ու եպիսկոպոս Սահակ Մաշալյանը մինչև ընտրությունների անցկացումը խաղաղ միջավայրի ապահովման ուղղությամբ արձանագրություն են ստորագրել:
Հարակից հրապարակումներ`
- Պոլսի Հայոց պատրիարքարանում հավաք է գումարվել
- Պոլսի Պատրիարքի ընտրությունները կկայանան մայիսի 28-ին
- Արամ Աթեշյանը Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների համար դիմում չի ներկայացնի նահանգապետարան
- Հայ համայնքը չի ցանկանում Հայոց պատրիարքի ընտրությունները թողնել Էրդողանի հայեցողությանը
- Որոշվել է կազմակերպել Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքական ընտրությունները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան