ՌԴ ԱԳՆ. Ղարաբաղում սահմանադրական հանրաքվեն չի ազդի ԵԱՀԿ ՄԽ բանակցությունների վրա
Լեռնային Ղարաբաղի չճանաչված պետությունում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չի կարող ազդել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների վրա: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, հայտարարել են ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտից:
«Մենք Ղարաբաղը չենք ճանաչում որպես անկախ հանրապետություն: Այն կարծիքին ենք, որ նրա կարգավիճակը որոշվելու է Մինսկի խմբի շրջանակում ընթացող քաղաքական բանակցությունների ճանապարհով: Մենք չենք կարծում, որ խաղաղ բանակցությունների ելքը կարող է կախված լինել ձեր հիշատակած «սահմանդրության հանրաքվեից»»,-նշել են ԱԳՆ-ից:
Աղբյուրը հիշեցնում է, որ ԼՂՀ-ում հանրաքվեն նշանակված է փետրվարի 20-ին: Սահմանդրության նոր նախագծով նախատեսվում է անցում կատարել նախագահական կառավարման համակարգին: Գործող Սահմանադրությունը, որն ընդունվել է 2006-ին, սահմանում է կիսանախագահական կառավարման համակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել
- Կայացել է Նալբանդյան-ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ հանդիպումը
- Արցախում հանրաքվեն կկայանա փետրվարի 20-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին