Քաղտեխնոլոգ. ՀՀԿ համամասնական ցուցակի գոնե առաջին տասնյակը մաքսիմալ ֆիլտրվել է
«ՀՀԿ համամասնական ցուցակը, գոնե առաջին տասնյակը, մաքսիմալ ֆիլտրվել է, ապաքրեականացվել, այլևս այնքան էլ մառազմատիկ տպավորություն չի թողնում»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով, ջանքեր են գործադրել ցույց տալու, որ կուսակցության գոնե ֆասադը փոխվել է:
«Սակայն տպավորությունն այնպիսին է, որ ՀՀԿ համամասնական ցուցակն այլընտրանք է հենց ռեյտինգային ցուցակին, բավականին տարբեր մոտեցումներով է կազմվել այդ երկու ցուցակները»,-ասաց քաղտեխնոլոգը:
Խոսելով ՀՀԿ համամասնական ցուցակը գլխավորող պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մասին, նա նշեց, որ բավականին տոլեռանդ գործիչ է, քանի որ Հայաստանի առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք բավականին լուրջ, մեկը մյուսից բարձր պաշտոններ է զբաղցրել:
«Մեծ անակնկալ չէր, որ Վիգեն Սարգսյանն է գլխավորում ցուցակը»,- նշեց Վ. Հակոբյանը:
Ինչ վերաբերում է «Ծառուկյանի» դաշինքին, նա նշեց, որ բավականին հետաքրքիր զարգացումներ են եղել կապված այդ դաշինքի կազմման հետ. «Հիշում եք՝ Սերժ Սարգսյանը չողջունեց, բայց նաև չարգելեց Գագիկ Ծառուկյանին վերադառնալ քաղաքականություն, բայց, այնուամենայնիվ, պահանջ էր դրված՝ բացահայտ կամ վատ քողարկված, որ դաշինքով թող կա: Կարծում եմ՝ դրանով է պայմանավորված, որ այդ դաշինքն իրավաբանորեն ձևավորվեց: Իհարկե, այն լայն դաշինքը չէ, որի մասին խոսում էր Ծառուկյանը»:
Խոսելով հեռանկարների մասին, քաղտեխնոլոգը նշեց, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կմտնեն խորհրդարան, մյուս ուժերն անհրաժեշտ շեմն անցնելու խնդիր կունենա:
Ասուլիսին ներկա քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը համակարծիք է, որ ՀՀԿ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կանցնեն: Նրա խոսքով, Կոմունիստական կուսակցությունը դժվար թե անցի, իսկ մնացած ուժերի դեպքում՝ 50:50. «Չեմ կարող ասել, կախված է նրանց աշխատանքից, քարոզարշավն ինչպես կիրականացնեն, ինչպիսի ռեսուրսներ կօգտագործեն»:
Հարակից հրապարակումներ`
- Քաղտեխնոլոգները` կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների մասին
- 4 դաշինք, 5 կուսակցություն. Ընտրություններին առաջադրված ուժերն են
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին