«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է Արմեն Մարտիրոսյանը
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբը ղեկավարելու է «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց դաշինքի առաջին համարը՝ Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ իրենց ծրագիրը պատրաստ կլինի շուտով և կներկայացնեն հանրությանը:
«Մեր քարոզարշավի ընթացքում ամենից շատ ես կարևորելու եմ Հայաստան-Արցախ անվտանգության խնդիրը»,- հայտնեց Ս. Օհանյանը:
Խոսելով դաշինքի ցուցակի մասին, նա ասաց, որ ընդգրկված են մարդկային բարձր որակներով, կրթվածությամբ աչքի ընկնող մարդիկ:
Դաշինքի 3-րդ համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանի մասին խոսելով՝ նա նշեց, որ հրաժարվելով ԱՄՆ քաղաքացիությունից, բարեկեցիկ կյանքից, եկել էր Հայաստան, տասը տարի եղել ԱԳ նախարար, բարձր մասնագիտական, մարդկային որակներով ողջ գործունեությունը նվիրել Հայաստանին:
Ցուցակի 11-րդ համարը զբաղնող Րաֆֆի Հովհաննիսյանը, նրա ներկայացմամբ, իր ազնվությամբ, հայրենասիրությամբ վաստակել է ժողովրդի անվերապահ սերն ու հարգանքը:
Հարակից հրապարակումներ`
- Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի ցուցակի երկրորդ տեղում Արմեն Մարտիրոսյանն է
- Օհանյան. «Ազատամարտիկների դաշինքը» միացել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին
- Ստորագրվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան