
Սեյրան Օհանյանի կինը չի առաջադրվի ընտրություններում
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզան Խաչատրյանը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի շրջանակներում չի մասնակցի խորհրդարանական ընտրություններին և չի առաջադրվի ռեյտինգային ընտրացուցակով։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ինքը ՝ Օհանյանը։
«Ռուզաննա Խաչատրյան... Դուք իմ կնո՞ջը նկատի ունեք: Ոչ, նա չի առաջադրվելու, ինչո՞ւ պետք է առաջադրվի»,- նկատեց նախկին պաշտոնյան:
Նշենք, որ Ռուզան Խաչատրյանը «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է և հայտնի է իր ֆեյսբուքյան ակտիվությամբ։